Մառնեուլիի դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ից

Մառնեուլիի հանրային դպրոցներում գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 8-ին։



Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է տեղական ռեսուրս կենտրոնի ղեկավար Խանալի Գախրամանովը, աշակերտները ուսումնական գործընթացին կվերադառնան մարտի 16-ին։

«Մինչև մարտի 14-ը ներառյալ կշարունակվի հանգիստը, սակայն քանի որ մարտի 14-15-ը հանգստյան օրեր են, աշակերտները դասերին կվերադառնան մարտի 16-ից», —
նշել է Խանալի Գախրամանովը։

Մարտի 3-ը նույնպես հանգստյան օր է՝ Մայրության տոնի կապակցությամբ։

Մառնեուլիի տարածքում գործում է ընդհանուր առմամբ 74 հանրային դպրոց։

 

Print E-mail
FaceBook Twitter Google