Մառնեուլի-ի մանկապարտեզներում և դպրոցական պատրաստվածության
կենտրոններում առկա են երկլեզու կրթության ուսուցիչների թափուր
հաստիքներ։
Ուսուցիչներ են փնտրում 18 նախադպրոցական հաստատություններ։ hr.gov.ge
կայքում հրապարակված հայտարարությունների համաձայն՝ թափուր տեղեր կան
Մառնեուլիի չորս մանկապարտեզներում և 14 դպրոցական պատրաստվածության
կենտրոններում։ Պաշտոնային աշխատավարձը սահմանված է 1050 լարի։
Թափուր հաստիքների ցանկը ՝
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Բայդար գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլոի N1 դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա-Գեորարխի գյուղի
դպրոցական պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Մեծ Մուղանլո գյուղի
դպրոցական պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Կապանախչի գյուղի մանկապարտեզ
– նախադպրոցական երկլեզու կրթության ուսուցիչ
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Կապանախչի գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասումլո գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլի քաղաքի N4 մանկապարտեզ – նախադպրոցական
երկլեզու կրթության ուսուցիչ
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Մոլաողլի գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաբիրքենդ գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Քվեմո Սարալ գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզ
– նախադպրոցական երկլեզու կրթության ուսուցիչ
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Խուլդար գյուղի դպրոցական
պատրաստվածության կենտրոն
- Սադախլո գյուղի N2 դպրոցական պատրաստվածության
կենտրոն
- Ծոփ գյուղի դպրոցական պատրաստվածության
կենտրոն
- Քեշալո գյուղի դպրոցական պատրաստվածության
կենտրոն
- Ալգեթի գյուղի մանկապարտեզ
Պարտականությունները ներառում են ՝
• Մասնակցություն նախադպրոցական կուրիկուլումի ներդրմանն ու
զարգացմանը
• Կրթական գործընթացի իրականացում պետական ստանդարտներին
համապատասխան
• Տեղական դաստիարակների հետ միասին երկլեզու դաստիարակչական
գործընթացի պլանավորում
• Երկլեզու ծրագրի զարգացում և բարելավում
• Մասնակցություն թրեյնինգների և քոուչինգի գործընթացներին
• Համագործակցություն նախադպրոցական կրթության մասնագետների,
մեթոդիստների, մենեջերի և վարչակազմի հետ
• Ծնողների իրազեկմանն ուղղված միջոցառումներին մասնակցություն
• Համագործակցություն հետազոտական խմբի հետ
• Մասնակցություն մասնագիտական զարգացման միջոցառումներին
• Աշխատանքային գործընթացում ի հայտ եկած խնդիրներին համապատասխան
լրացուցիչ գործողությունների պլանավորում
• Ղեկավարի և պետական ստանդարտների ներդրման համակարգողի
հանձնարարությունների կատարում
Մրցույթը բաղկացած է երեք փուլից։
Ի՞նչ է երկլեզու ուսուցումը
Երկլեզու ուսուցումը կրթական մոդել է, որի դեպքում ուսուցումը
իրականացվում է երկու լեզվով՝ սովորաբար երեխայի մայրենի լեզվով և
երկրորդ (պետական կամ օտար) լեզվով։
Ինչպե՞ս է դա իրականացվում գործնականում
Երկլեզու դպրոցում՝
• որոշ առարկաներ դասավանդվում են մեկ լեզվով,
• որոշները՝ մյուս լեզվով,
• կամ նույն առարկան բացատրվում է երկու լեզվով՝ փուլային ձևով։
Երկլեզու ուսուցման նպատակները
• Գիտելիքի ձեռքբերում առանց լեզվական խոչընդոտի
• Երկրորդ լեզվի բնական և արդյունավետ յուրացում
• Մշակույթների միջև գիտակցության զարգացում
Նույն թեմայով ՝
«Մանկապարտեզի տարիքից վրացերեն սովորելը արդյունավետ է» - երկլեզու
կրթության ուսուցիչ