ԱՀԿ-ն համաճարակի ավարտի մոտավոր ամսաթիվ է նշել

Աշխարհը կհաղթի համաճարակը 2022-ի սկզբին, բայց դա չի նշանակում, որ կորոնավիրուսը կվերանա:

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլիուգեն: Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է Die Welt թերթում:
«Կարծում եմ, որ 2021 թվականը կլինի ևս մեկ տարի COVID-19-ի հետ, բայց հիմա մենք կարող ենք ավելի լավ կանխատեսել և կառավարել իրադարձությունները: 2020-ին միայն անորոշություն կար ինչպես առողջության, այնպես էլ քաղաքականության մեջ: Մեկ տարի անց մենք շատ ավելին գիտենք, մենք ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր, պատվաստանյութեր: Իմ աշխատանքում նախնական պլանավորում է անհրաժեշտ: Այնպես որ, կարծում եմ, որ մենք 2020-ին կազատվենք համաճարակից, բայց դա չի նշանակում, որ վիրուսը կվերանա»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ արեց բոլորին համբերատար լինել պատվաստումների հարցում:
«Իսկզբանե պահանջարկը միշտ գերազանցում է առաջարկը: Անհնար է մոլորակի բոլոր բնակիչների միաժամանակյա պատվաստումը», - ասել է նա:
Կլիուգեն ասել է, որ ամենայն հավանականությամբ անխուսափելի է, որ ամռանը Եվրոպայի քաղաքացիները պատվաստման անձնագիր կունենան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսը ճանաչվել է որպես համաճարակ `2020 թվականի մարտի 11-ին:
Թոքաբորբի տարածումը Չինաստանում սկսվել է 2019-ի դեկտեմբերին: Հունվարի 21-ին Չինաստանը հաստատեց, որ կորոնավիրուսը վարակիչ է և կարանտին հայտարարեց երկրի երկու քաղաքներում:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

05․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google