Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը
կառաջադրի մայրաքաղաքի քաղաքապետի սեփական թեկնածուին: Այդ մասին
PalitraNews - ին տված հարցազրույցում հայտարարել է կուսակցության
անդամ Նաթիա Մեզվրիշվիլին:
Ըստ նրա ՝ կուսակցությունը դաշինք կկազմի «Ազգային շարժման» հետ:
«Մենք ի սկզբանե որոշել ենք, որ չենք պատրաստվում բանակցել
ընդդիմության կուսակցությունների հետ այդ հարցերի շուրջ: Մենք մեր
թեկնածուները կունենանք Թբիլիսիում և տարածաշրջաններում: Անիմաստ
քննարկումների համար կորցնելու ժամանակ չունենք, ուստի մենք արդեն
գնացել ենք շրջաններ ՝ մինչ դեռ որոշ կողմեր զբաղված են
բանակցություններով և քննարկումներով », - ասել է Նաթիա
Մեզվրիշվիլին։
22․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան