Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22263 նոր
դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության
հատուկ stopcov.ge կայքում։
Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 15575 մարդ։ Վերջին
մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 73 821
թեստավորում, որից 46 355-ը՝ արագ հակագենային թեստով, 27 466-ը՝ ՊՇՌ
թեստով։
Երկրում կորոնավիրուսի
հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 30,16%,
վերջին 14 օրը՝ 25,24%, վերջին յոթ օրը՝ 27,87%։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 272 371 դեպք, որից
1 053 966-ն ապաքինվել է, 15 141-ը մահացել է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 2,742,134 պատվաստում, օրական
4959-ը:
42 մարդ գտնվում է կարանտինում, հիվանդանոցում հսկողության տակ է 5808
մարդ, կլինիկական հյուրանոցում՝ 1958։
Միաժամանակ, փետրվարի 3-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է
կորոնավիրուսով վարակման 23 664 նոր դեպք, ապաքինվել է 8 326 պացիենտ,
42-ը՝ մահացել։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
პირველი არხი