Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին,
նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 1,8 տոկոս, իսկ
տարեկան գնաճը՝ 12,8 տոկոս։
Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա այս ցուցանիշը 2022 թվականի
ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5
տոկոս, մինչդեռ առանց ծխախոտի տարեկան հիմնական գնաճը կազմել է 5,7
տոկոս։
«Business Press News»-ն առաջարկում է թոփ-10 ապրանքատեսակները, որոնց
գինը ամենաշատն է աճել ապրիլ ամսին ՝
- Կաղամբ ՝ 289,8%-ով
- Սմբուկ՝ 119,9%-ով
- Սալոր՝ 56,7%-ով
- Մարգարին - 54,2%-ով
- Կարտոֆիլ՝ 53,9%-ով
- Դիզելային վառելիք՝ 53,5%-ով
- Վարունգ՝ 44,1%-ով
- Բենզին՝ 41,4%-ով
- Հնդկաձավար՝ 39,4%-ով
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան