Վրաստանում 305 հիմնական ապրանքներից ու ծառայություններից թանկացել է 267-ը
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ապրիլին գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,8%-ով։ Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի մակարդակը հաշվարկում է Վրաստանում 305 հիմնական սպառողական ապրանքների և ծառայությունների գների փոփոխությամբ։

Ըստ այդմ, հաշվետու ժամանակահատվածում տրված 305 հիմնական սպառողական ապրանքներից վերջին 1 տարվա ընթացքում թանկացել է 267 ապրանք։ Ավելի մանրամասն վերլուծության համար կարելի է ասել, որ 267 ամենաթանկ ապրանքներից ունենք 160 ապրանքատեսակների թանկացման երկնիշ ցուցանիշ, ինչը նշանակում է, որ այդ ապրանքների գնաճը կազմել է 10% և ավելի։ Հիշեցնենք նաեւ, որ կաղամբը Վրաստանում մեկ տարում թանկացել է մոտ 290%-ով։

Սակայն հաշվետու ժամանակահատվածում 305 հիմնական սպառողական ապրանքներից էժանացել է միայն 28-ը, իսկ մնացած 10 ապրանքատեսակների գները մնացել են ընթացիկ մակարդակում և չեն փոխվել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google