«Ջավախիշվիլիոբա 2022»-ը կանցկացվի Ծերաքվիում
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է «Ջավախիշվիլիոբա 2022» անցկացնել Ծերաքվի գյուղում։ Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 12-ին։ Այս օրը նշելու համար տեղական ինքնակառավարումը քաղաքապետարանի բյուջեից հատկացրել է 25185 լարի եւ մրցույթը հայտարարել հոկտեմբերի 13-ին։

Միջոցառման համառոտ նկարագրությունը
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղ Ծերաքվիում Միխեիլ Ջավախիշվիլիի թանգարանին հարող բակը կզարդարվի դեկորացիաներով, հիմնականում՝ 20-րդ դարի սկզբի դեկորացիաներով և կներկայացվեն նմանակված գրական սրահներ (մոտ 3 վայր)։
  • 12:00 - վրաց գրողի հուշարձանը ծաղիկներով զարդարելը և 20-րդ դարի սկիզբը.
  • «Փառք» ազգային օրհներգի կատարումը. (Հուջաբ անսամբլ)
  • 12:10 - հյուրերը կգնան թանգարան, որտեղ նրանց կդիմավորի թանգարանի տնօրենը, ով կուղեկցի հյուրերին և կներկայացնի թանգարանի պատմությունը:
  • 12:40 - այց թանգարանի բակ, որը հագեցած կլինի տարբեր տպավորիչ զարդարանքներով: (Կոստյումների ներկայացում, Վրացական գրական սալոն՝ մարմնավորված կենդանի մանեկեններով):
  • 13:00 - միջոցառման գագաթնակետը կլինի «Դրվագներ Ջավախիշվիլիի ստեղծագործություններից» մինի ներկայացումը (շուրջ 9 դերասան, ռեժիսորի հետ համաձայնությամբ, կներկայացնեն պիեսներից դրվագներ՝ Նապաստակ, Արսենա Մարաբդելի, Լամբալո և Քաշա և այլք):
  • 13:30 - պաշտոնյաների ելույթները բեմում
  • 13:45 - ներկայացումից հետո հրավիրված հյուրերը բեմ կբարձրանան, ողջույն  հանդիսատեսին և գրողի ստեղծագործությունները  կհիշեն։

Հրավիրված հյուրեր

«Միխեիլ Ջավախիշվիլիի ընտանիքի անդամները, Վրաստանի մշակույթի, սպորտի և հուշարձանների պահպանության նախարարության ներկայացուցիչներ, գրականության թանգարանի ներկայացուցիչներ, գրողների միության անդամներ Քվեմո Քարթլիի նահանգից»,- կարդում ենք քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։

Հաղթող ընկերությունը պետք է կատարի թվարկված աշխատանքները։ Հետաքրքրված հայտատուները մրցույթին կարող են մասնակցել հոկտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google