Ո՞ր երկրի ճանապարհորդներն են ամենաշատ գումարը ծախսում Վրաստանում
2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջազգային ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել է 132,1%-ով։

Մասնավորապես, ԱԲ կայքում հրապարակված վիճակագրության համաձայն, այս տարվա սեպտեմբերին օտարերկրյա ճանապարհորդներից եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 161,9 մլն դոլար էր։

Ինչ վերաբերում է ըստ երկրների ծախսերին, ապա, ըստ Ազգային բանկի տվյալների, երկիրն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 միլիոն դոլար, երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 միլիոն դոլար, եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 31,5 մլն ԱՄՆ դոլար։

Մնացած երկրների ճանապարհորդներից ստացված եկամուտն ունի հետևյալ տեսքը.

Այլ երկրներից ժամանած ճանապարհորդներից երկիրը ստացել է 61,7 մլն ԱՄՆ դոլար եկամուտ ՝

ԵՄ անդամ երկրներ՝ 44,7 մլն դոլար;
Իսրայել՝ 31,5 մլն դոլար;
Բելառուս՝ 21,7 մլն դոլար;
Հայաստան՝ 15,9 մլն դոլար;
Իրան՝ 15,2 մլն դոլար;
Սաուդյան Արաբիա՝ 11,7 մլն դոլար;
Ադրբեջան՝ 10,3 մլն դոլար։

Ինչ վերաբերում է 2022 թվականի օգոստոսի վիճակագրությանը, ապա ԱԲ-ի տվյալներով Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից ստացել է 522,9 միլիոն դոլարի եկամուտ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google