Ռուսթավիի քաղաքապետարանը Մառնեուլիին երեք օգտագործված ավտոբուս է նվիրել

Ռուսթավիի քաղաքապետարանը օգտագործված ավտոբուսներ է նվիրել Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարմանը։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից անհատ ձեռներեց Գիորգի Սացերաձեի հետ կնքված պարզեցված գնման համաձայն՝ Ռուսթավիի քաղաքապետարանի կողմից Մառնեուլին նվիրաբերած ավտոբուսները տեխնիկական զննման և վերանորոգման կարիք ունեն։

«Ինչպես գիտեք, Ռուսթավիի քաղաքապետարանը 3 (երեք) միավոր օգտագործված ավտոբուսներ է հանձնել Մառնեուլիի քաղաքապետարանին  անվճար օգտագործման համար։ Ավտոբուսները, իրենց շահագործումը շարունակելու համար, և՛ տեխզննման, և՛ ընթացիկ վերանորոգման կարիք ունեն, այդ իսկ պատճառով դրանք պետք է տեղափոխվեն էվակուատորով»։ -  նշված է գնումների պարզեցված հաշվետվության  քարտում։

Մառնեուլիի քաղաքապետարանը Գիորգի Սացերաձեի հետ 1350 լարիի պարզեցված գնում է կնքել էվակուատորով ավտոբուսների տեղափոխման ծառայության համար։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google