Առաջին եռամսյակում զոհվածների թվում յուրաքանչյուր երկրորդը հետիոտն է՝ վթարների մտահոգիչ վիճակագրություն
Առաջին երեք ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 112 մարդ, վիրավորվել՝ 1760-ը,  և  այս ժամանակահատվածում տեղի է ունեցել 1360 ճանապարհատրանսպորտային պատահար։
Ինչպես «Կվիրա» մամուլի ակումբում հայտարարել է Վրաստանի անվտանգ ճանապարհների դաշինքի նախագահ Էկա Լալիաշվիլին, այս թիվը 20%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացությունների և ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 20%-ով, իսկ վիրավորներինը՝ 18%-ով։ 

«Այս վիճակագրությունը գերազանցում է բոլոր սպասումները։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պետական ​​մակարդակով։ Ինչ վերաբերում է հետիոտներին, առաջին եռամսյակում մահացել է 50 հետիոտն, ինչը նշանակում է, որ մահացածների մեջ յուրաքանչյուր երկրորդը  հետիոտն է։ Սա նաև շատ կարևոր ազդանշան է, որ հետիոտների առումով շատ բան կա փոխելու։

Առաջատար գործոնը մնում է արագության գերազանցումը, ինչպես նաև մանևրելու կանոնների խախտումը, հակառակ գոտում վարելը
», - ասաց Լալիաշվիլին։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա հիմնական գործառույթը մինչև 2030 թվականը ճանապարհատրանսպարտային զոհերի թիվը կիսով չափ կրճատելն է, իսկ մինչև 2025 թվականը այս վիճակագրությունը 25%-ով կրճատելն է։

«Սակայն ներկայիս իրականությունը մեզ հակառակն է ցույց տալիս, և համակարգող խորհուրդը պետք է շատ կարճ ժամանակահատվածում հավաքվի և խնդրի լուծման իրական ուղիներ առաջարկի», - ասաց Էկա Լալիաշվիլին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google