Մառնեուլի Ֆուտբոլի սիրողական լիգայի ընտրական մրցաշարում հաղթել է Ծերեթելիի թիմը
Հուլիսի 6-ին Մառնեուլիում կայացել է Ֆուտբոլի սիրողական լիգայի ընտրական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին Թամարիսի և Ծերեթելի գյուղերի թիմերը: Եզրափակիչ մրցումն ավարտվել է Ծերեթելիի թիմի հաղթանակով:
«Սիրողական լիգայի առաջին փուլի ընտրողական հանդիպումներն անց են կացվել քաղաքապետարանի մակարդակով: Մառնեուլիի մունիցիպալիտետում մրցաշարին մասնակցել են 4 թիմեր ՝ Կիզիլաջլո, Թամարիս, Ալգեթ, Ծերեթելի», - նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարության մեջ
Ծերեթելի գյուղի թիմը շարունակում է մրցել տարածաշրջանային մակարդակում և հանդիպելու է Քվեմո Քարթլիի այլ համայնքների թիմերի հետ:
Ֆուտբոլի սիրողական մրցաշարը նախաձեռնել է Վրաստանի սիրողական ֆուտբոլի ասոցիացիան:







07․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print