«Ռեալի» լեգենդը մահացել է 83 տարեկանում
83 տարեկանում մահացել է «Ռեալի» լեգենդար խաղացող և Արքայական ակումբի պատվավոր նախագահ Ամանսիո Ամարոն,- գրում են իսպանական լրատվամիջոցները։

Ամանսիոն «Ռեալում» խաղացել է 1962-76 թվականներին։ Նա ինը անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ՝ Իսպանիայի գավաթը, իսկ 1966 թվականին՝ Չեմպիոնների գավաթը։ 14 մրցաշրջանների ընթացքում «Էլ Բրուչոն» («Մագը») Արքայական ակումբի կազմում անցկացրել է 471 հանդիպում և խփել 155 գոլ։

Բացի այդ, Ամանսիոն Իսպանիայի հավաքականում անցկացրել է 42 հանդիպում և խփել 11 գոլ, որի հետ 1964 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

2022 թվականին Ամանսիոն «Ռեալի» պատվավոր նախագահի պաշտոնում փոխարինեց ակումբի մեկ այլ լեգենդ Պակո Խենտոյին։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google