Եկամուտների ծառայություն ՝ երթևեկության հոսքի ավելացման պայմաններում բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, ավելացել է մաքսային ծառայողների թիվը
Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածում Լարսի մաքսակետում ուղեւորահոսքի ավելացման պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Գործակալության տվյալներով՝ ողջ տարածաշրջանում տրանսպորտային հոսքի ավելացման պայմաններում բոլոր մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։

Բացի այդ, ըստ նրանց պարզաբանման, Վրաստանի ողջ անցակետերում ավելացվել է մաքսային ծառայողների թիվը, որպեսզի մաքսային հսկողության ընթացակարգերը 24 ժամ անցկացվեն։

«Այստեղ պարզաբանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից «Լարս» մաքսակետով Վրաստանից (մաքսային անցակետ «Կազբեգի») մեկնող բեռնատարների մաքսային հսկողության ընթացակարգերը մասամբ հետաձգվում են։

Աճող միջազգային բեռնաշրջանառության շարունակականությունն ապահովելու նպատակով մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակներում Եկամուտների ծառայությունը ինտենսիվ կապի մեջ է հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմինների հետ, նպատակակետ երկրներ հասնելու այլընտրանքային մաքսային անցակետեր արագ գտնելու նպատակով
»,- ասված է հաղորդագրությունում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ინტერპრესნიუსი
Print