Ժուռնալիստների միությունը «Ժողովրդի ձայնը» (Ռադիո «Մառնեուլի») և
չեխական «Fiffle in Need» կազմակերպությունը հայտարարում են
դրամաշնորհային մրցույթ մեդիա կազմակերպությունների, անկախ և քաղաքացի
լրագրողների համար «Մեդիագրագիտությունը Վրաստանում ժողովրդավարական և
կայուն հասարակության համար» համատեղ նախագծի
շրջանակներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության կողմից և իրականացվում է Քվեմո-Քարթլիի և
Սամցխե-Ջավախքի մարզերում։
Դրամաշնորհային բաղադրիչ ՝
Դրամաշնորհային մրցույթը վերաբերում է ընտրական
շրջանում
ապատեղեկատվության դեմ պայքարին և ընտրողների տեղեկացվածության
մակարդակի բարձրացմանը։
Լրագրողական աշխատանքների ստեղծման համար պատրաստված ծրագրի հայտում
պետք է նկարագրվի, թե ինչպես դրանց պատրաստումն ու հրապարակումը
կնպաստեն էթնիկ և կրոնական փոքրամասնություններով բնակեցված շրջանների
ընտրողների իրազեկվածության բարձրացմանը ընտրական հարցերի վերաբերյալ,
տեղեկացված ընտրությունների, ապատեղեկատվության դեմ պայքարի, ընտրական
գործընթացի վերլուծության և ընդհանրապես աջակցելով ժողովրդավարացման
գործընթացին:
Մրցույթի պայմանները ՝
** Մրցույթին մասնակցել ցանկացող մեդիա կազմակերպությունը պետք է
գրանցված լինի Վրաստանում;
** Լրացված հայտի ձևի հետ մեկտեղ դիմորդները պետք է ուղարկեն իրենց
կողմից վերջին 3 տարվա ընթացքում ստեղծած և հրապարակված լրագրողական
աշխատանքների հղումներ՝ ընտրությունների, կառավարության
հաշվետվողականության և քաղաքացիական վերահսկողության հարցերի
վերաբերյալ
** Դրամաշնորհային մրցույթի արդյունքում կընտրվի լավագույն գնահատական
ունեցող 2 հայտ։ Յուրաքանչյուրի ստեղծման համար իրականացնող
կազմակերպության կողմից տրամադրվում է 2600 եվրոյի (համարժեք լարիին)
ֆինանսական աջակցություն՝ ներառյալ հարկերը։ Հաշվարկը կկատարվի
լարիով` վճարման օրը Ազգային բանկի կողմից սահմանված պաշտոնական
փոխարժեքին համապատասխան:
**Առաջնահերթությունը կտրվի լրատվամիջոցների, անկախ և քաղաքացի
լրագրողներին, որոնք աշխատում են ազգային փոքրամասնությունների
լսարանի հետ
** Ծրագրի շրջանակներում մեդիա կազմակերպությունը կամ անկախ լրագրողը
պետք է պատրաստի առնվազն մեկ մուլտիմեդիա նյութ (հոդված, տեսանյութ) և
ապահովի դրանց հարմարեցումը սոցիալական մեդիայում
** Մուլտիմեդիա նյութը պետք է պատրաստվի ոչ ավելի, քան երեք ամիս
(մինչև 2024 թվականի հուլիսի վերջ);
** Լրագրողական աշխատանքները կարող են պատրաստվել էթնիկ
փոքրամասնությունների լեզվով: Նման դեպքում մեդիա արտադրանքը պետք է
թարգմանված լինի (հոդված) և/կամ ներառի ենթագրեր պետական լեզվով
(տեսանյութի դեպքում) և հակառակը, պետական լեզվով պատրաստվելու
դեպքում հոդվածը պետք է թարգմանվի և/կամ տեսանյութ(ներ)ը պետք է
ենթավերնագրված լինեն համապատասխան էթնիկ փոքրամասնությունների
լեզվով
** Բյուջեի հայտը պետք է ներառի թիրախային լսարանի կամ պետական
լեզվով թարգմանության տրամադրման ծախսերը:
Ցանկալի թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին
՝
** ունենալ լրագրողական գործունեության և մուլտիմեդիա նյութերի
պատրաստման առնվազն 3 տարվա փորձ.
** Բավարար մարդկային ռեսուրսներ լրագրողական աշխատանք պատրաստելու
համար;
** վերջին 3 տարվա ընթացքում ստեղծել և հրապարակել է լրագրողական
աշխատություններ ընտրությունների, կառավարության հաշվետվողականության
և քաղաքացիական վերահսկողության հարցերի վերաբերյալ, որոնց հղումները
կցվեն դիմում-հայտին.
** ունենալ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ մուլտիմեդիա նյութի
պատրաստման համար.
** Կազմակերպությունը, անկախ կամ քաղաքացի լրագրողը պետք է ունենա
դրամաշնորհը տնօրինելու համապատասխան փորձ և կարողություն
(գործունեության իրականացման ժամանակացույցի, հաշվետվության և
ֆինանսական կառավարման մեջ):
** Մոտիվացիա և կազմակերպչական պատրաստակամություն՝ ապահովելու
դրամաշնորհի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ժամանակին և
որակյալ կատարումը.
**Առաջնահերթությունը կտրվի լրատվամիջոցներին, որոնք աշխատում են
էթնիկ փոքրամասնությունների լսարանի համար, և նրանց ներկայացված
բյուջեն համապատասխանում է առաջարկվող ծրագրի գաղափարին:
Մրցույթի փուլերը ՝
Մրցույթին մասնակցել ցանկացող մեդիա կազմակերպությունները, անկախ
և/կամ քաղաքացի լրագրողները, որոնք բավարարում են մրցույթին
մասնակցելու պայմանները
Առաջին փուլում պետք է ներկայացնեն վրացերենով լրացված դիմումի ձևը և
բյուջեն (խնդրում ենք ներկայացնել ազգային արժույթով` լարիով`
համաձայն բյուջեի պատրաստման պահին պաշտոնական փոխարժեքի): Հայտերի
ընտրությունը կկատարվի հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովն իրեն
իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում հարցազրույց անցկացնել
առաջին փուլում ընտրված դիմորդների հետ։
Դիմումի ձևը և բյուջեն պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
CLOAKING
Խնդրում ենք նշել վերնագիրը՝ Լրագրողական արտադրանքի պատրաստման
դրամաշնորհային հայտ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 28-ը, ժամը
23:59:
Վերջնաժամկետից հետո ներկայացված կամ թերի լրացված հայտերը չեն
դիտարկվի։
Բյուջեի և հայտի ձևը տես
այստեղ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան