Մառնեուլիի բարձրալեռնային գյուղերի դպրոցներում առաջին դասարանցիների համար նախատեսված տեղերի մեծ մասը դեռևս ազատ է

Մառնեուլիի մունիցիպալիտետի բարձրալեռնային գյուղերում առաջին դասարանցիների գրանցման երկու փուլերի ավարտից հետո դպրոցների մեծ մասում տեղերի զգալի մասը դեռևս թափուր է մնում։



Այս պահին ընթանում է գրանցման երրորդ փուլը (տարածքային սկզբունքով գրանցում, որին Մառնեուլին չի մասնակցում), իսկ մոտ ապագայում կմեկնարկի չորրորդ՝ համընդհանուր գրանցման փուլը։

Առկա տվյալների համաձայն՝ ամենացածր ակտիվությունը գրանցվում է վրացալեզու բաժիններում։

Աղքյորփիի հանրային դպրոցում վրացական բաժնի համար նախատեսված 25 տեղերից այս պահի դրությամբ ոչ մի աշակերտ գրանցված չէ։ Հայկական բաժնում 25 տեղից զբաղեցված է 10-ը, իսկ 15 տեղ դեռևս ազատ է։

Խոժորնիի հանրային դպրոցում
վրացական և հայկական բաժինների համար նախատեսված 10-ական տեղերը լիովին ազատ են։ Ադրբեջանական բաժնում առկա 15 տեղից գրանցվել է 5 աշակերտ, իսկ 10 տեղ դեռևս թափուր է։

Ծերաքվի հանրային դպրոցում 25 տեղից գրանցված է ընդամենը մեկ առաջին դասարանցի, ինչի հետևանքով 24 տեղ ազատ է մնում։

Օփրեթիի հանրային դպրոցում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական բաժիններում հայտարարված 20-ական տեղերը դեռևս չեն համալրվել։

Չանախչիի հանրային դպրոցում վրացական բաժնի 20 տեղերը լիովին ազատ են, իսկ հայկական բաժնում 30 տեղից զբաղեցված է 5-ը, և 25 տեղ դեռևս հասանելի է։

Տվյալների համաձայն՝ այս փուլում առաջին դասարանցիների գրանցման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Աղքյորփիի և Չանախչիի հայկական բաժիններում, սակայն ընդհանուր առմամբ բարձրալեռնային գյուղերի դպրոցներում տեղերի մեծ մասը դեռևս ազատ է մնում։

Գրանցման չորրորդ փուլը կմեկնարկի հունիսի 15-ին և կշարունակվի մինչև հուլիսի 3-ը ներառյալ։

Գրանցումն իրականացվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի միջոցով՝ registration.emis.ge։ Գրանցումը կատարում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։

Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի 2026 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը։ Եթե սահմանված ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվեն, գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։

Այս տարի Մառնեուլիում ակնկալվում է ընդունել մոտ 2000 առաջին դասարանցի՝ ինչպես մասնավոր դպրոցներում, այնպես էլ պետական կրթական հաստատություններում։

Մունիցիպալիտետի տարածքում գործում է 74 պետական (հանրային) դպրոց և 2 մասնավոր դպրոց։

 

Print Email
FaceBook Twitter Google