Քվեմո Քարթլիի դպրոցներում հայտարարվել է մանդատուրի 23 թափուր աշխատատեղ
Մանդատուրների ծառայությունը թափուր աշխատատեղեր է հայտարարել Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում։

Դրանցից 23-ը գտնվում են Քվեմո Քարթլիի շրջանում ՝ 

  • Ռուսթավի – 3 թափուր տեղ,
  • Թեթրիծղարո – 1,
  • Գարդաբանիի մունիցիպալիտետի Ախալի Սամգորի գյուղ – 2,
Մառնեուլի – 4
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղ – 1,
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Ախալի Դիոկնիսի գյուղ – 1,
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասումլո գյուղ – 3,
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Ազիզքենդի գյուղ – 1,
Դմանիսի քաղաք –
3

  • Դմանիսիի մունիցիպալիտետի Իրգանչայ գյուղ – 1,
  • Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղ – 1,
  • Բոլնիսիի մունիցիպալիտետի Թամարիսի ավան – 1։
Դիմումների ընդունման ժամկետը

Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են 2026 թվականի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ։

Ով կարող է նշանակվել մանդատուր

Մանդատուր կարող է նշանակվել այն անձը, ով՝

  • Վրաստանի գործունակ քաղաքացի է և լրացել է 21 տարին,
  • չունի դատվածություն,
  • ունի լրիվ ընդհանուր կրթություն և մասնագիտական կրթություն, կամ բարձրագույն կրթություն,
  • տիրապետում է պետական (վրացերեն) լեզվին,
  • առողջական վիճակով համապատասխանում է ծառայողական պարտականությունների կատարմանը։
Աշխատավարձ

1500 լարի (հաշվարկված՝ մինչև հարկերի պահումը)։

Էլեկտրոնային փոստով ( CLOAKING ) ներկայացվող փաստաթղթերը
  • լրացված դիմումի ձև (ամբողջությամբ լրացված, ոչ սկանավորված),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • կրթությունը հաստատող փաստաթուղթ.
  • բարձրագույն կրթության դիպլոմ, կամ
  • մասնագիտական կրթության վկայական և լրիվ ընդհանուր կրթության ատեստատ։

Եթե դիմորդն ավարտել է միայն հանրակրթական դպրոցի հիմնական (9-ամյա) աստիճանը, ապա պետք է ներկայացնի նաև մասնագիտական կրթության փաստաթղթի վավերականության հաստատում, որը հավասարեցված է լրիվ ընդհանուր կրթության մասին փաստաթղթին։

Մանրամասն տեղեկությունները ներկայացված են համապատասխան հղումով։
Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər