Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում ուսուցիչների 79
թափուր տեղ է հայտարարված:
Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում
կադրերի ամենասուր դեֆիցիտը նկատվում է հենց այն ոլորտներում, որտեղ
մանկավարժներն ամենաշատն են դժվարանում հաստատել մասնագիտական
կոմպետենտությունը և հաղթահարել քննական շեմը:
Բաց հաստիքների մեծ մասը բաժին է ընկնում ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և
կերպարվեստ ու կիրառական արվեստ առարկաներին՝ ուղղություններ, որոնք
ամբողջ
երկրի մասշտաբով նույնպես համարվում են
ամենախնդրահարույցը:
Թափուր տեղերը ներառում են ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի
գյուղական դպրոցները: Ամենաշատը՝ 15 թափուր հաստիք, հայտարարվել է
Լեժբադինի հանրային դպրոցում, որտեղ տարբեր առարկաներից զատ
(մաթեմատիկա, պատմություն, երաժշտություն, ֆիզկուլտուրա, ադրբեջաներեն
և ռուսաց լեզուներ, տարրական դասարաններ և համակարգչային
տեխնոլոգիաներ), կադրեր են փնտրում նաև սպորտի և արվեստի
ուղղություններով:
Կադրերի մեծ պահանջարկով աչքի է ընկնում նաև Դիդի Մուղանլո գյուղի
հանրային դպրոցը, որտեղ առկա է 12 թափուր հաստիք:
Թափուր տեղեր կան նաև հետևյալ դպրոցներում ՝
- Շուլավերիի №1 հանրային դպրոց՝ 6 թափուր
հաստիք,
- Դաշտափայի հանրային դպրոց՝ 6 թափուր
հաստիք,
- Աղքյորփիի հանրային դպրոց՝ 5 թափուր
հաստիք,
- Կիզիլաջլոյի №1 հանրային դպրոց՝ 5 թափուր
հաստիք,
- Կաչագանիի №2 հանրային դպրոց՝ 5 թափուր
հաստիք,
- Խոժորնիի հանրային դպրոց՝ 5 թափուր հաստիք:
Մնացած հաստիքները բաշխված են Մառնեուլիի մունիցիպալիտետի այլ
գյուղերի և քաղաքային դպրոցների միջև (օրինակ՝ Մառնեուլիի №5,
Սադախլոյի №2, Գյուլիբաղի, Շահումյանի №1, Ծերեթելիի և այլ դպրոցներ),
որտեղ թափուր տեղերի քանակը տատանվում է 1-ից 4-ի սահմաններում:
Առաջարկում ենք
հղումը, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ դպրոցների ցանկին,
թափուր տեղերի քանակին և աշխատավարձի չափին: