Մառնեուլիում 15-ամյա աղջկան ամենային հավանականությամբ նշանադրել են

Մառնեուլի քաղաքում 15-ամյա աղջկան ամենային հավանականությամբ նշանադրել են։

Տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրից և պարզվել է, որ դեռահասին բռնի ուժով նշանադրել են մոտ 10 տարի մեծ տղամարդու հետ։ Անչափահասի նշանադրության փաստը պարզել ենք նաև տեղացիների հետ։ Աղջկա հարազատների խոսքով՝ դեռահասին բռնի ուժով է նշանել խորթ հայրը։ Խորթ հայրը երկրորդ անգամն է, որ փորձում է ամուսնացնել անչափահասին, առաջին անգամ խանգարել են նրան, իսկ այժմ նշանադրությունը թաքուն են անցկացրել՝ հարեւաններից ու հարազատներից փաստը թաքցնելու նպատակով։ Անանուն աղբյուրը մեզ ասել են, քանի որ աղջիկը 15 տարեկան է, նա այժմ պետք է սովորեր իններորդ դասարանում, բայց նա երբեք դպրոց չի գնացել:

«Աղջիկը կլինի հավանաբար 16 տարեկան։ Եթե ոչ պակաս։ Նրա ձեռքը միշտ խնդրել են, բայց չի ամուսնացել։ Հիմա ում հարցնում են, ասում են՝ լավ տղա է, խորթ հոր բարեկամն է։ Մեզ ասում են, որ տղան 23 տարեկան է, բայց նա շատ ավելի մեծ է։ Խորթ հայրն ասում է, որ աղջկան ոչինչ չի պատահի, լավ ընտանիք է։ Աղջիկը չէր ուզում , բայց հեռախոս նվիրեցին ոսկի տվեցին - ուրախացավ ու համաձայնեց։ Աղջկա մայրը նույնպես համաձայն է։ Մանկուց նա եկել է այս մարդու ընտանիք։ Ինչպես գիտենք, աղջիկը որ մի փաստաթուղթ չունի և երբեք դպրոց չի հաճախել։ Հարսանիքը նախատեսված է սեպտեմբերին։ Նրանք օգնություն են ստանում մզկիթից և, ինչպես գիտենք, ասել են, որ երեխային չամուսնացնեք։ Չի կարելի մինչև 18 տարեկան: Նրան նաև ասել են, որ եթե ամուսնանա, այս խորթ հորը կձերբակալեն։ Հետո նրանք վախեցան ու վերադարձրին մատանին»,- մեզ հետ զրույցում ասել են անանունության պաշտպանության երաշխիքով։

Հանրային պաշտպանն արդեն տեղեկություն ունի փաստի մասին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər