Վրացական գինու շաբաթը կմեկնարկի Մառնեուլիից

Վրացական գինու շաբաթը կմեկնարկի Մառնեուլիի քաղաքապետարանից հոկտեմբերի 1-ին։

Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն, որով քաղաքապետարանը ցանկանում է գնել Վրաստանում անցկացվելիք Գինու շաբաթ նախագծի շրջանակներում Մառնեուլի քաղաքում գինու փառատոն անցկացնելու ծառայությունները,որով նախատեսվում է Մառնեուլի քաղաքում անցկացնել գինու փառատոն՝ «Մառնեուլի խաղողի օրրան» անունով։

«Ինչպես հայտնի է, Մառնեուլիի մունիցիպալիտետում գտնվող հնագիտական հուշարձանների վրա հայտնաբերված նյութերի լաբորատոր ուսումնասիրությունները հաստատել են, որ Վրաստանում գինին արտադրվել է 8000-8200 տարի առաջ։ Այդ իսկ պատճառով Մառնեուլիում ամեն տարի նշվում է գինու տոնը։ Մառնեուլին իսկապես արժանի է խաղողի և գինու հայրենիքի անվանմանը:
Փառատոնի շրջանակներում ընտրվել են երեք վայրեր։ Միջոցառումը կմեկնարկի կտրված բլուրից՝ մուտքի մոտ կտեղադրվի «Գինու ճանապարհ» ինստալյացիան, կցուցադրվեն նախաքրիստոնեական դարաշրջանի արտեֆակտներ (կենցաղային և ռազմական գործիքներ), սափորներ և խեցեղեն։ Մոլբերտների վրա ցուցադրված լուսանկարների միջոցով հաղորդավարը հյուրերին կներկայացնի բլուրաբնակի և աշխարհում գինեգործության առաջնային կենտրոնի մասին պատմական տեղեկությունները։ Բլրի տարածքում կտնկվեն խաղողի տնկիներ
»։

Գինու փառատոնի երկրորդ վայրը կլինի խաղողի այգին, որտեղ բերքահավաքը կանցկացվի ազգագրական անկյունի, երգի ու պարի ֆոնին։ Միջոցառման հիմնական վայրը մոնումենտալ հուշարձանի հրապարակում կանցկացվի։

«Դա իսկական հանրային տոն է լինելու։ Միջոցառումների տարածության սկզբնական հատվածում մնջախաղի թատրոնը ներկայացնում կցուցադրի։ Տարածքը կզարդարվի գինու թեմատիկայով դեկորացիաներով։ Օդայի մոտ կտեղադրվի հնձան՝ զարդարված վրացական ազգագրական նախշերով, որտեղ գինի կքամեն, հացի փռում հաց կթխեն, կկազմակերպվի այսպես կոչված «Զավոդոբա» և խինկալի ոլորելու և եփելու վարպետության դաս։ Վրաններ կամ կրպակներ կտեղադրվեն նախապես որոշված վայրերում, որտեղ կտեղակայվեն Մառնեուլիից և այլ քաղաքապետարաններից հրավիրված գինեգործներ և այլ ձեռնարկատերեր։ Միջոցառման ընթացքում կհնչեն վրացական ժողովրդական երգեր ու պարեր։ Կկազմակերպվի մարզահրապարակ, որտեղ կանցկացվի վրացական ըմբշամարտ, իսկ հաղթողին ավանդաբար մեդալ կտրվի»։ - այս մասին նշված է մրցույթի տեխնիկական հանձնարարականում։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը հոկտեմբերի 1-ին կայանալիք գինու փառատոնի ծառայությունների գնման համար 2022 թվականի սեպտեմբերի 2-ին հայտարարել է 93660 լարիի մրցույթ։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել սեպտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google