Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն աջակցել է ամանորյա
միջոցառման համար 140 հազար լարիի հատկացմանը։
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում
քննարկվել են 2022 թվականի բյուջեի փոփոխությունները։
Փոփոխություններից մեկը վերաբերում է մշակութային միջոցառումների
բյուջեի ավելացմանը։
Ինչպես հանդիպմանը ասաց Մայա Նավերյանին, ով ցանկանում է
ստանձնել Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային
ծառայության ղեկավարի պաշտոնը, Ամանորի միջոցառումը նախատեսվում
է անցկացնել Մառնեուլիում դեկտեմբերի 30-ին։
«
Մշակութային միջոցառումների ֆինանսավորումն ավելացել է 140
հազար լարիով։ Խոսքը վերաբերում է ամանորյա միջոցառմանը, որը
կանցկացվի դեկտեմբերի 30-ին։ Ամանորյա միջոցառման շրջանակներում
կկազմակերպվեն մանկական ժամանցի տարածքներ, Սուրբ Ծննդյան
տոնավաճառներ, ցուցահանդես-վաճառքներ և ամանորյա տներ։ Տարբեր
վայրերում կտեղադրվեն ֆոտոնկարահանման գոտիներ և ամանորյա
ինստալացիաներ։ Ձմեռ պապը քաղաքապետարանում բնակվող երեխաներին
նվերներ ու քաղցրավենիք կտա։ Երեկոյան տեղի կունենան համերգներ։
Ամանորյա միջոցառումները կավարտվեն հրավառությամբ», - ասել
է Մայա Նավերյանին։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն մի քանի մրցույթ է
հայտարարել գալիք 2023 թվականը դիմավորելու համար։
Համաձայն հայտարարված երեք մրցույթների՝ Ամանորին ՏԻՄ-ը հատկացրել է
360 650 լարի, քաղաքի լուսավորության համար՝ 199 900 լարի, արհեստական
տոնածառ գնելու համար՝ 65 600 լարի, միջոցառում կազմակերպելու
համար՝ 85 150 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան