Որքա՞ն արժեն տոնածառերը Մառնեուլիի շուկայում
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Մառնեուլիի շուկայում սկսվել են ամանորյա նախապատրաստական ​​աշխատանքները։

Շուկայի ներքին և արտաքին տարածքում տասնյակ տաղավարներ զբաղեցված են տոնածառերով ու խաղալիքներով։ Առևտրականներն ասում են, որ իրենց համար ակտիվ առևտրային «սեզոնը» մեկնարկում է դեկտեմբերի 10-ից։ Դա այն դեպքում, երբ նրանք օրական վաճառում են 15 կամ ավելի տոնածառ:

«Հիմա օրական 3-4 տոնածառ եմ վաճառում։ Ես ամեն տարի այս գործն ունեմ, և արժե տարին մեկ մի քանի օրով դուրս գալ այստեղ և առևտուր անել: Եթե ասեմ, որ հիմա շատ մարդիկ կան, ոչ, բայց երեք-չորս օրից այստեղից կսկսեն գնել։ Ես մեծ գումարներ եմ ներդրել այս բիզնեսում և հույս ունեմ, որ շահույթ կունենամ»,- ասում է վաճառողներից մեկը։

Մառնեուլիում տոնածառերի գինը սկսվում է 35 լարիից և տատանվում է մինչև 1000 լարիի։ Ինչ վերաբերում է խաղալիքներին, ապա դրանց արժեքը սկսվում է 1 լարիից և հասնում մինչև 15 լարիի։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան
Print Email
FaceBook Twitter Google