Մայիսի 23-ին Դամիա-Գիաուրարխի հանրային դպրոցում տեղի ունեցավ
միջոցառում՝ նվիրված Վրաստանի Անկախության օրվան։
Միջոցառմանը ներկա էին Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամ Ադիլ
Կուրբանովը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Ամիրասլան Ամիրասլանովը,
դպրոցի և մանկապարտեզի ուսուցիչները, հրավիրված հյուրեր և
գյուղացիներ։
Անկախության օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էին Մալեիկա
Նագիեւան, Սաիդա Կուրբանովազը և Դամիա-Գիաուրարխի մանկապարտեզի
դաստիարակ Նազլի Աշիգովան։
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մալեիկա Նագիեւան ասում է, որ
միջոցառումն իրենց համար հիշարժան էր, և իրենք հետագայում էլ
կշարունակեն միջոցառումներ անցկացնել։
Նշենք, որ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդն
ընդունել է Պետական անկախության ակտը։ Նոյ Ժորդանիայի
գլխավորությամբ առաջին դեմոկրատական հանրապետությունը գոյատևեց
երկու տարի՝ մինչև Խորհրդային Միության կողմից նվաճվելը։ Այն ժամանակ
Վրաստանի անկախությունը ճանաչեցին եվրոպական առաջատար երկրները։
Վրաստանը վերականգնեց իր անկախությունը 70 տարի անց՝ 1991թ. ապրիլի
9-ին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան