2023 թվականին Մառնեուլիում շինարարության կանոնները խախտելու համար նշանակվել է 218 000 լարի տուգանք
2023 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետում հայտնաբերվել է 208 շինարարական իրավախախտում։

Այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ի  նամակին ի պատասխան հայտնել է քաղաքապետարանի վերահսկողության ծառայության մունիցիպալ վերահսկողության վարչությունը։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տարեկան 208 խախտումներից 151-ը վերաբերում է անթույլատրելի  շինարարությանը, իսկ 57-ը՝ թույլտվության պայմանների խախտմանը։ Տուգանքների չափը կազմել է 218 000 լարի։

«Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության քաղաքային վերահսկողության վարչությունը 2023 թվականի ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնաբերել է 208 շինարարական խախտում։ Այդ խախտումներից 151-ը անթույլատրելի  շինարարություն է, 57-ը  թույլտվության պայմանների խախտում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշանակված տուգանքների չափը կազմել է 218 000 լարի, իսկ 2023 թվականին վճարված տուգանքների չափը՝ 343 609 լարի (որոշակի մասը) վճարված տույժերը ներկայացնում է 2022 թվականին նշանակված տուգանքների չափը»։ - Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության մեջ նշված է։ 

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը 2022 թվականի 6 ամսում հայտնաբերել է ինքնակամ 18 շինարարություն և թույլտվության պայմանների 36 խախտում։ 2021 թվականի ընթացքում բացահայտվել է շինարարական իրավախախտման 202 փաստ և ընդհանուր առմամբ նշանակվել է 272 770 լարի տուգանք։

Ի՞նչ է ապօրինի շինարարությունը

Ապօրինի շինարարությունը օրինական հիմք (թույլտվություն) չունեցող շինարարություն է։
Ապօրինի շինարարություն է համարվում նաև այն շինարարությունը, որի շրջանակներում էապես խախտվել են օրենսդրության պահանջները, մասնավորապես՝ փոփոխվել է շենքի գործառույթը և/կամ գերազանցվել է զարգացման ինտենսիվության գործակիցը։

Ի՞նչ է նշանակում շինարարության թույլտվության խախտում

Շինարարական փաստաթղթերով և շինարարական կանոնակարգով սահմանված շինարարության/թույլտվության պայմանների խախտում, որը դուրս է օրենքով սահմանված թույլատրելի ուղղման շրջանակներից։
Այն տարբերվում է ամօրինի շինարարությունից նրանով, որ տվյալ դեպքում շինարարությունն ունի օրինական հիմք՝ թույլտվություն, թեև էապես խախտված են այս թույլտվությամբ նախատեսված պայմանները։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print Email
FaceBook Twitter Google