Մառնեուլիում գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում հանդիպումներն ավարտվել են

Մառնեուլիի մունիցիպալիտետում գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում ավարտվել են հանդիպումները։

Ինչպես մեզ հայտնեցին ՏԻՄ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս փուլում տվյալներ են հաշվվում, թե գյուղերում բնակչությունն ինչ է ամենաշատը պահանջում։ Նրանց խոսքով՝ տեղեկատվությունը կհրապարակվի տվյալների մշակումից հետո։

«Ռադիո Մառնեուլին» մասնակցել է մի քանի գյուղերի հանդիպումներին։ Մեր դիտարկմամբ՝ գյուղերի մեծ մասում աջակցել են արտաքին լուսավորության կազմակերպմանը։

Նշենք նաև, որ մեր դիտարկումներով, ինչպես և նախորդ տարիներին, համայնքապետարանը գյուղերում տեղի ունեցած ընդհանուր ժողովներում դժվարացել է բնակչությանը մոբիլիզացնել։ Շատ դեպքերում ժողովները լեգիտիմություն էին ստանում ուսուցիչների ստորագրությունների հաշվին։

Առաջնահերթությունների ընտրության նպատակով փետրվարի 12-ից 26-ը տեղի են ունեցել հանդիպումներ բնակչության հետ։ Գյուղի աջակցության ծրագրի համար 2024 թվականին Վրաստանի շրջաններում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը 20000 լարի։

Լուսանկարը ՝ "Ռադիո Մառնեուլի"  



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər