Մառնեուլիի դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման III փուլը կսկսվի մայիսի 20-ից
Մայիսի  20-ից Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում սկսվում են ընդհանուր գրանցումները։ Գրանցման երրորդ փուլը կշարունակվի մինչև հունիսի 13-ը։ Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։

Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին  ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 14-ից հունիսի 25-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։

2024-2025 ուսումնական տարում Մառնեուլիի 74
հանրակրթական դպրոցներ կարող են ընդունել առավելագույնը 2200 աշակերտ։

Գրանցման երրորդ փուլից հետո կսկսվի վերջին՝ չորրորդ փուլը։

IV փուլ՝ հունիսի 27-ից հուլիսի 12-ը կիրականացվի դպրոցներում։  Այս փուլում այն ​​աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել իրենց գրանցումը, կգրանցվեն մնացած ազատ տեղերի կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։

Լուսանկարը  ՝  "Ռադիո Մառնեուլիի"  արխիվ


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print Email
FaceBook Twitter Google