Եթե ​​վաղը հանրահավաքի չգաք, հավելավճարը աշխատավարձից կպահեն՝ Մառնեուլիի մանկապարտեզի աշխատակիցները ստիպված կլինեն գնալ «Ընտանիքի սրբության տոնին»

Մառնեուլիի մանկապարտեզներից մեկի աշխատակցի խոսքով մանկապարտեզների միության ղեկավարությունը ստիպում է նրանց գնալ Թբիլիսի «Ընտանիքի  սրբության օրը» և սպառնում է կրճատել նրանց աշխատավարձերը։



Տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի»-ին   փոխանցել է մառնեուլցի քաղաքացիական ակտիվիստը։ Ակտիվիստի խոսքով՝ մանկապարտեզի աշխատակցուհին անձամբ է կապվել իր հետ և տեղեկություններ փոխանցել մանկապարտեզների միության  սպառնալիքի մասին։

Մենք ստացել ենք  մանկապարտեզի  աշխատակիցների նամակագրության օգտագործումը՝ անանունության երաշխիքով: Մանկապարտեզի աշխատողն այնքան
վախեցած է, որ նույնիսկ չցանկացավ հրապարակել նամակագրության սքրինշոթերը և խնդրեց մեզ փոխանցել նամակագրության բովանդակությունը։

Մանկապարտեզի աշխատակիցը բացատրում է, որ պարգեւավճարը ստացել է երկու օր առաջ, իսկ այսօր հայտարարվել է, որ պետք է գնա «Ընտանեկան սրբության տոնի» հանրահավաքին։ Հակառակ դեպքում պարգևավճարը  աշխատավարձից կպահեն։

Մայիսի 17-ին՝ ընտանիքի սրբության օրը, կմիանան նաև մառնեուլցիները։ Տեղեկություններ են տարածվում դպրոցի ուսուցիչների մոբիլիզացիայի մասին։ Տարբեր հյուղերի  մի քանի ուսուցիչներ Ռադիո «Մառնեուլին» հաստատել են, որ իրենց խնդրել են մասնակցել երթին։

Թբիլիսիում հայտարարված երթին կմիանա Մառնեուլիի և Հուջաբիի թեմը։ Ինչպես նշվում է ժողովրդին  ուղղված իրենց կոչում, երթը տեղի կունենա Քաշուեթիից դեպի Երրորդության տաճար։

Վրաստանի կառավարությունը մայիսի 17-ը  հայտարարել է ոչ  աշխատանքային օր։

Հավելում. Այսօր ամբողջ օրը փորձեցինք կապվել առնեուլիի մանկապարտեզների  միության ղեկավարին, բայց նա չպատասխանեց մեր զանգերին։

Նույն թեմայով ՝ Ընտանիքի սրբության երթին ՝ ոչ աշխատանքային օրով ուսուցիչներին հանձնարարվել է մասնակցել

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google