Ե՞րբ են սկսվելու գրանցումները Մառնեուլիի մանկապարտեզներում
Մառնեուլիի մունիցիպալիտետում գործող մանկապարտեզներիում գրանցումը կսկսվի հունիսի 3-ից և կշարունակվի մինչև հունիսի 30-ը։ Տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի»-ի  հետ զրույցում ասել է  մանկապարտեզների  միության նախագահ Զաուր Քարամովը։

Քարամովի խոսքով՝ գրանցման գործընթացը տեղի կունենա մանկապարտեզներում։

«Նշված ժամանակահատվածում այն ​​ծնողները, ովքեր չեն կարողանում գրանցել իրենց երեխային, կկարողանան գրանցվել երկրորդ եւ երրորդ փուլերում։ Երկրորդ փուլը կտեւի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 1-ը։ Երրորդ փուլը տեղի կունենա ամեն ամսվա 1-3-ը՝ մանկապարտեզներում ուսումնական գործընթացի մեկնարկից հետո։ Այստեղ ցուցակին կավելանան երեխաներ»։

Զաուր Քարիմովը խոսեց նաև այն փաստաթղթերի մասին, որոնք ծնողները պետք է ներկայացնեն մանկապարտեզներ գրանցման համար։

«Գրանցման համար անհրաժեշտ է երեխայի ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը, առողջության վկայականը, 4 լուսանկար եւ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Անհրաժեշտ է զեկուցել սոցիալապես անապահով անձի կարգավիճակ ունեցող երեխայի մասին կամ ներքին տեղահանվածի դեպքում ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, միաժամանակ անհրաժեշտ է հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ՝  առկայության պարագայում

Քարամովը հայտնել է նաև, որ երեխաների գրանցումը կիրականացվի 12 մանկապարտեզում։ Գրանցման գործընթացը կտևի ժամը 09:00-ից 17:00-ն։

Նշենք, որ Մառնեուլիում այս պահին գործում է 15 մանկապարտեզ։ Դրանցից միայն 11 մանկապարտեզ է ընթանում  ուսումնական գործընթացը։ Նոր ուսումնական տարում նախատեսվում է վերականգնել Կիզիլաջլոյի մանկապարտեզում ուսումնական գործընթացը։ Ինչպես մյուս մանկապարտեզները, հունիսի 3-ից Կիզիլաջլոյի մանկապարտեզում էլ գրանցումը կսկսվի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print Email
FaceBook Twitter Google