«Ես ո՛չ ցուցմունք կտամ, ո՛չ էլ կհամագործակցեմ դատախազության հետ» -Գիորգի եպիսկոպոս

Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին չի պատրաստվում ցուցմունք տալ ոստիկանությանը կամ դատախազությանը։

Այս մասին եպիսկոպոսը հայտարարել է TV Pirveli-ին տված հարցազրույցում։

«Ես օգտվում եմ Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից։ Այս փուլում ես դա անհրաժեշտ եմ համարում։ Ես ո՛չ ցուցմունք կտամ, ո՛չ էլ կհամագործակցեմ դատախազության հետ», - ասել է նա։

«Ռադիո Մառնեուլին»  երկրորդ օրն է փորձում կապ հաստատել եպիսկոպոս Գիորգիի հետ, բայց նա չի պատասխանում մեր զանգերին։

Հունիսի 8-ին եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին պատարագի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի կառավարության անդամը պլանավորում է սպանել իրեն։ Եպիսկոպոսի խոսքով՝ պաշտոնյայի հետ աշխատել է միանձնուհի, որին հանձնարարվել էր թունավորել եպիսկոպոսին։

Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսը չի նշում բարձրաստիճան պաշտոնյայի անունը, բայց բացատրում է, որ նա արդեն ենթարկվել է ֆիզիկական հարձակման, որից հետո փախել է Մառնեուլից՝ իր սեփական թիկնապահի ուղեկցությամբ։

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոս, Նորին Գերազանցություն Գիորգի Ջամդելիանիի հայտարարության հիման վրա։

Դատախազության հայտարարության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 18,108-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է կանխամտածված սպանության նախապատրաստմանը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər