Մառնուլիի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղի ջրանցքում նորածնի դիակ
է հայտնաբերվել։
Տեղանքը շրջափակված է հատուկ ժապավենով։
Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել են Ներքին գործերի
նախարարությունից, միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։
Հարուցվել է գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը
ենթադրում է անզգուշությամբ մարդու սպանություն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան