Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեի
ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝
Գիորգաձեի կինը՝ Իամզե Գելաշվիլին, 2024 թվականի հուլիսի 11-ին 80,000
լարիով Թբիլիսիի Դիգոմի գյուղում ձեռք է բերել 500 քմ հողամաս։ Ըստ
ունեցվածքի հայտարարագրի՝ հողամասի վրա գտնվում է 303.5 քմ մակերեսով
շենք։
Մարնեուլիի մունիցիպալ խորհրդի նախագահի կողմից 2024 թվականի
սեպտեմբերի 23-ին ներկայացված ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝
Գիորգաձեն ունի 2 անշարժ գույք, իսկ նրա կինը՝ Իամզե Գելաշվիլին, ունի
4 անշարժ գույք։
Ամիրան Գիորգաձեն Սայմերլո գյուղում ունի հողամաս և բնակելի տուն, որը
ժառանգել է 2004 թվականին, և Թբիլիսիում 102.2 քմ մակերեսով բնակարան,
որը նվիրաբերվել է 2019 թվականին. նվիրատուի ինքնությունը
հայտարարագրում նշված չէ։
Ամիրան Գիորգաձեի կինը՝ Իամզե Գելաշվիլին, Մառնեուլիում,
օդանավակայանի մոտ, ունի 3000 քմ մակերեսով հողամաս, որը գնվել է 2021
թվականին 3000 դոլարով։ Գելաշվիլին նաև մի քանի անշարժ գույքի
համասեփականատեր է։
Իամզե Գելաշվիլին, Մակա Տաբատաձեն և Մառնեուլիի սակրեբուլոյի
հանձնաժողովի նախագահ Վասիլ Խախուլաշվիլին Մառնեուլի քաղաքում 7000 քմ
մակերեսով հողամասի համասեփականատերեր են։ Իամզե Գելաշվիլին նշված
հողամասի համար 2022 թվականին վճարել է 10,000 լարի։
Գելաշվիլին, Տաբատաձեն և Խախուլաշվիլին նաև Մառնեուլի քաղաքի
օդանավակայանի մոտակայքում գտնվող 3,000 քմ հողամասի
համասեփականատերեր են։ Իամզե Գելաշվիլին նշված հողամասի համար 2017
թվականին վճարել է 3,000 ԱՄՆ դոլար։
Մարնեուլիի սակրեբուլոյի նախագահը և նրա կինը նույնպես ունեն
մեքենաներ, որոնք նրանք ձեռք են բերել 2023 և 2024 թվականներին։
Ամիրան Գիորգաձեն ունի TOYOTA RAV4, որը գնվել է 2023 թվականին 10,000
դոլարով, մինչդեռ Իամզե Գելաշվիլին 2024 թվականին գնել է GX 460՝
30,000 դոլարով։
Ըստ գույքի հայտարարագրի՝ 2023 թվականին Իամզե Գելաշվիլին աշխատել է
որպես Թբիլիսիի Լամարա Մարգվելաշվիլիի անվան դպրոցում որպես օգնական
ուսուցիչ և տարվա ընթացքում ստացել է 3061 լարի և 22 թեթրի
աշխատավարձ։ Իամզե Գելաշվիլիի եկամուտների մեջ է մտնում նաև
վարձակալությունից ստացված եկամուտը, որը տարեկան կազմում է 6000
լարի։ Ամիրան Գիորգաձեն 2023 թվականին որպես Մառնեուլիի
սակրեբուլոյի նախագահ ստացել է 54 300 լարի և 72 թեթրի
աշխատավարձ։
Նշենք, որ պաշտոնյաների գույքի հայտարարագրերը մի քանի ամիս չեն
հրապարակվել։ Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ
հայտարարագրերի կայքը 6 ամիս անհասանելի է եղել վերակառուցման
պատճառով, և դրան մուտքը վերականգնվել է «Վրացական երազանք»-ի
վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան