Ի՞նչ է նշանակում Կարմիր Ուրբաթը

Այսօր շաբաթվա ամենածանր օրը՝ Կարմիր ուրբաթն է։



Կարմիր ուրբաթը կոչվում է նաև Մեծ ուրբաթ, դա Ավագ շաբաթվա ուրբաթ օրն է, և քրիստոնեական եկեղեցին այն սահմանել է Հիսուս Քրիստոսի խաչելության օրը նշելու համար։

Կարմիր ուրբաթը քրիստոնյաների համար ամենածանր օրն է, և սովորաբար այս օրը Զատկի ձվերը կարմիր են ներկում։

Զատկի ներկված ձվերի մասին առաջին

գրավոր տեղեկությունը թվագրվում է X դարով։

Մագաղաթյա ձեռագրում, որը պահպանվում է Հունաստանում՝ Թեսալոնիկեի մոտ գտնվող Սուրբ Անաստասիայի վանքի գրադարանում, եկեղեցական կանոնադրության վերջում նշված է, որ Զատկի պարտադիր աղոթքներից հետո պետք է կարդացվի ձվի և պանրի օրհնության աղոթքը, որի ընթացքում վանահայրը իր եղբայրներին բաժանում է խաշած ձվեր՝ ասելով․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Իսկ «Նոմոկանոն Ֆոտիոսի» ձեռագրի համաձայն (XIII դար), վանահայրը կարող էր պատժել այն վանականին, ով Զատկի օրը չէր ուտում կարմիր ձու և դրանով անարգում էր ավանդույթը։

 



 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google