Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մտադիր է
42,360 լարի ծախսել 2021 թվականի ընթացքում քաղաքապետարանում առանց
հսկողության մնացած շների տեղափոխման ծառայության համար։
Մառնեուլիի քաղաքապետարանը փետրվարի 24-ին մրցույթ է հայտարարել
շներին ապաստարան տեղափոխելու համար: Մրցույթի փաստաթղթերի համաձայն,
հաղթող ընկերությունը պարտավոր է մեկ տարվա ընթացքում
քաղաքապետարանում 353 շների տեղափոխել ապաստարան և
հետազոտություններից հետո իրականացնել ստերիլիզացման, կաստրացիայի,
պատվաստումների և այլ անասնաբուժական ծառայություններ: Վերոհիշյալ
ընթացակարգերի համաձայն `ընկերությունը պարտավոր կլինի գրանցված
կենդանիներին վերադարձնել բնական տարածք, այսինքն` Մառնեուլիի
մունիցիպալիտետ:
Տարիներ շարունակ տեղական ինքնակառավարումը հայտարարում էր նմանատիպ
ծառայությունների մրցույթներ, չնայած ծախսված գումարը երբեք չի
գերազանցել 21,000-ը: Նույն գումարը նախատեսվում էր ծախսել 2021
թվականին, ինչի վկայությունն էր վերջերս կայացած մրցույթը, որը
հայտարարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 15-ին, 2021 թվականին
կատարվելիք աշխատանքների համար, սակայն մրցույթն ավարտվեց բացասական
արդյունքով:
Մրցույթին մասնակցել է մեկ հայտատուն, որին քաղաքապետարանը որակազրկել
է մի քանի պատճառներով: Այդ թվում `ապաստարանի անասնաբույժի
որակավորման փաստաթուղթը չներկայացնելու պատճառով:
02․03․2021
«ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան