«Վրացական երազանքը» օգոստոսի 10 -ին պաշտոնապես առաջադրել է
Քենան
Օմարովին որպես Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու: Թեկնածուների
անունները տալու գործընթացում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է,
որ իրենց առաջին խնդիրն ու առաջադրանքը պետք է լինի առավելագույն
ուշադրությունը և մարդկանց հետ շփումը:
Օմարովն իր նախընտրական հանդիպումները սկսել է օգոստոսի 19-ին:
Հանդիպումների մասին տեղեկություններ «Ռադիո Մառնեուլի»-ին ստացել է
նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից, քանի որ «Ռադիո Մառնեուլին» չգիտի,
թե որտեղ է նա անցկացրել և անցկացնում հանդիպումները: Քաղաքապետի
թեկնածուն հրաժարվում է նաև հարցազրույց տալուց և խնդրել է իրեն
գրավոր ուղարկել հարցեր, հետևաբար դրանց պատասխանը «Ռադիո Մառնեուլին»
կստանա միայն գրավոր:
«Քաղաքապետարանին անհրաժեշտ է զարգացման ռազմավարական ծրագիր և բոլոր
սկսված աշխատանքների, ենթակառուցվածքային մեծածավալ ծրագրերի
ամբողջական ավարտ: Մենք պետք է բնակչության հետ միասին պլանավորենք
Մառնեուլիի ապագան », - ասել է Օմարովը օգոստոսի 19 -ին Մառնեուլի
գրադարանի առջև կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնի է դարձել Օմարովի ֆեյսբուքյան էջից, նախընտրական առաջին
հանդիպումների ժամանակ «Երազանք» -ի քաղաքապետի թեկնածուն առաջադրել է
Մառնեուլիի մեծամասնական թեկնածուներ: Յուրաքանչյուր հանդիպումից հետո
հրապարակված նյութում տեսնում ենք, որ քաղաքապետի թեկնածուն
հանդիպմանը ներկա քաղաքացիների հետ քննարկել է տեղի համայնքի
խնդիրները, քննարկել կարիքներն ու կազմել ապագա ծրագրեր: Նրանց
հրապարակած տեղեկատվությունը չի նշում, թե ինչ խոշոր խնդիրներ են
բարձրացրել քաղաքացիները «Վրացական երազանք» -ի Մարնեուլի քաղաքապետի
թեկնածուի հետ հանդիպման ժամանակ:
«Տեղացիներն իրենց գոհունակությունը հայտնեցին ինձ հետ ունեցած
զրույցից եւ խոսեցին ապագայում գյուղում իրականացվելիք ծրագրերի
մասին: Ես նրանց խոստացա, որ քաղաքապետարանում ընթացող բոլոր
աշխատանքները կավարտվեն, իսկ հետագայում մենք ավելի մեծ ծրագրեր
կիրականացնենք »: - Այս հայտարարությունն արել է Օմարովը օգոստոսի 21
–ին, Մարադիս գյուղում կայացած հանդիպման ժամանակ։
Հարկ է նշել, որ Օմարովի կողմից Facebook- ի պաշտոնական էջում
հրապարակված նյութերը հաճախ ընդգծում են վերջին տարիներին
Մառնեուլիում իրականացված և դեռ իրականացվող ենթակառուցվածքային
նախագծերը:
Օմարովն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս փուլում վերջին
հանդիպումն ունեցավ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: Օմարովի
ֆեյսբուքյան էջում հրապարակված վերջին տեղեկատվությունը սեպտեմբերի 5
–ի է : Այդ ժամանակից ի վեր Օմարովը նախընտրական հանդիպումներ չի
անցկացրել ՝ նախընտրելով «Ռադիո Մառնեուլի»-ի հետ շփվել միայն
գրավոր:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
08.09.2021