Մառնեուլիի շուկայի կորուստները հավանաբար կհաշվարկվեն չորս օրում

Մառնեուլիի շուկայում բռնկված հրդեհի պատճառն ու վնասի չափը դեռ հայտնի չեն։

«Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում շուկայի ներկայացուցչյունն ասաց, որ կորուստների ուսումնասիրությունը չի ավարտվել, և վերջնական պատասխանը հայտնի կլինի 3-4 օրից։ Ենթադրվում է, որ հրդեհը կարող է տարածված լինել խառը խանութներից մեկից։
«Փորձաքննությունից եկել են, նախաքննությունը շարունակվում է, ինչպես մեզ ասացին, մոտ 3-4 օրից եզրակացություն կանեն, մինչ այդ ոչինչ չենք կարող ասել, հավանական պատճառը ևս չգիտենք»,- մեզ հետ զրույցում ասաց Էրեկլե Նավերիանին։
Հոկտեմբերի 20-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Մառնեուլիի շուկայում: Հրդեհի հետեւանքով այրվել է 9 խանութ, այդ թվում 7՝ սպասք եւ 2 ՝ հագուստի: Դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
22.10.2021

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google