Խրախուսական ծրագրի ներդրումից հետո պատվաստվել է 60 տարեկանից բարձր 51757 քաղաքացի. Գամկրելիձե

Կառավարության խրախուսման ծրագրի

ներդրումից հետո կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է 60 տարեկանից բարձր 51757 քաղաքացի։ Այդ մասին InterpressNews-ին հայտնել է Ամիրան Գամկրելիձեն։

«Խրախուսական միջոցառումների ներդրումից ի վեր զգալիորեն ավելացել է 60 տարեկանից բարձր պատվաստված քաղաքացիների թիվը։ 20-21 օրում պատվաստվել է 51757 մարդ։ Այս կատեգորիայի օրական միջինը 2465 է։ Սա գերազանցել է նոյեմբեր ամսվա միջինը, ինչպես նաև հոկտեմբերի միջինից 5-6 անգամ բարձր է, սեպտեմբերի միջինից բարձր է, միայն օգոստոսի միջինից հետ մնալով։ Ինչպես գիտեք, ամենից շատ պատվաստումներ ենք արել օգոստոսին։

Մենք հավատում ենք, որ այս նախաձեռնությունն աշխատում է։ Երեկ ունեցել ենք օրական 13603 պատվաստում, որից 70%-ը պատվաստվել է առաջին դեղաչափով։ Շատ լավ է, որ առաջին դոզայով ավելի շատ մարդ է պատվաստվել։ Այս առաջին պատվաստումներում 52%-ը եղել են 60 տարեկանից բարձր քաղաքացիներ։ Մենք ցանկանում ենք, որ դեկտեմբերին ավելի շատ մարդիկ պատվաստվեն»,- ասել է Գամկրելիձեն։

Կառավարության որոշմամբ՝ 60 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստման դեպքում կստանան 200 լարի միանվագ գումար։ Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 8-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
დაიცავი დისტანცია