Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի
8728 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է
կառավարության հատուկ
stopcov.ge
կայքում։
Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 8545 մարդ։ Վերջին
մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 63605
թեստավորում, որից 33350-ը՝ արագ հակագենային, իսկ 30255-ը՝ ՊՇՌ
թեստով։
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 13,72%,
վերջին 14 օրը՝ 10,44%, վերջին յոթ օրը՝ 10,93%։
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 015 592 դեպք, որից
943 212-ն ապաքինվել է, 14 555-ը մահացել է։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 632 527 պատվաստում, օրական
պատվաստվել է 9 340-ը։
Կարանտինում է գտնվում 43 մարդ, հիվանդանոցային հսկողության տակ՝ 4
386-ը , կլինիկական հյուրանոցում՝ 1896 մարդ։
Միաժամանակ, հունվարի 18-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է
կորոնավիրուսով վարակման 7521 նոր դեպք, ապաքինվել է 3160, մահացել՝
31 պացիենտ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
პირველი
არხი