Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ
թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է
38306 թեստավորում, այդ թվում՝ 18896 թեստ՝ անտիգենով և 19410 PCR
թեստով։
Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակի 6351
նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում
հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 021 943 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 19-ի դրությամբ
դրականի օրական ցուցանիշը կազմում է 16,58%, վերջին 14 օրվա
ընթացքում՝ 10,90% և 7 օրվա ընթացքում՝ 11,73%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3043 մարդ, ապաքինվածների
ընդհանուր թիվը հասել է 946255-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 27 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 14582 մարդ։
Հանրապետությունում այսօր արձանագրված վարակման 6351 նոր դեպքից ՝
Հայտնաբերվել է 3742 դեպք Թբիլիսիում, Աջարիայում՝ 903, Իմերեթում՝
510, Քվեմո Քարթլիում՝ 196, Շիդա Քարթլիում՝ 238, Գուրիայում՝ 92,
Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 211, Կախեթում՝ 187, Մցխեթա Մթիանեթիում ՝
130, Սամցխե Ջավախեթիում ՝ 134 , Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում
՝8.
Վարակման ընթացիկ ակտիվ դեպքերը այս փուլում 61 080-ն են, որից ՝
Հիվանդանոցներում բուժվում է 4443 մարդ, որից 1912-ը՝ Թբիլիսիում,
612-ը՝ Աջարիայում, 809-ը՝ Իմերեթում։
Այս փուլում ծանր հիվանդ է 1010 մարդ, որից 427-ը՝ Թբիլիսիում, 133-ը՝
Աջարիայում, 255-ը՝ Իմերեթում, արհեստական շնչառության ներքո կա 276
մարդ, որից 157-ը՝ Թբիլիսիում, 48-ը՝ Աջարիայում, 21-ը՝
Իմերեթիում։
Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1746 մարդ, որից 1006-ը՝
Թբիլիսիում, 554-ը՝ Աջարիայում։
Տանը վիրուսից բուժման կուրս է անցնում 54 891 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 46 մարդ, որից 40-ը՝ Թբիլիսիում,
6-ը՝ Աջարիայում։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից ընթացիկ տարվա
հունվարի 19-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել
25299 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան