Մառնեուլիի քաղաքապետարանը 3 142 լարիով ձեռք է բերել ռազմական հաշվառման ձևաթղթեր
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը զինվորական
հաշվառման, զորակոչի և զորահավաքային ծառայության համար ձեռք է բերել
զինվորական հաշվառման թերթիկներ։
Զինվորական հաշվառման թերթիկները Մառնեուլիի քաղաքապետարանը անհատ
ձեռներեց Նինո Զարիաշվիլիից գնել է 3142 լարիով։
Ահա Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից գնված զինվորական հաշվառման
թերթիկների ցանկը ՝
1. Զինվորական հաշվառման քարտ ՝ 2200 հատ
2. Զինվորական ծառայության քարտ ՝ 500 հատ
3. Նախազորակոչիկի անձնական գործ՝ 1200 հատ
4. Պահեստազորի ժամանակավոր վկայական՝ 500 հատ
5. Այբբենական կարգով 500 էջանոց գիրք
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան