Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության
համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա
ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 56386 թեստավորում, որից
35725-ը՝ հակագենային թեստերով և 20661-ը՝ PCR:
Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային
վարակի 8767 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի
վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 030 710 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 20-ի դրությամբ
դրականի օրական դրույքաչափը կազմում է 15,55%, վերջին 14 օրվա
ընթացքում՝ 11,39% և 7 օրվա համար՝ 12,76%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 5173 մարդ, ապաքինվածների
ընդհանուր թիվը հասել է 951428-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 49 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 14631 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 8 767 նոր դեպքից՝ 5 052 դեպք
հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 851, Իմերեթում՝ 861, Քվեմո
Քարթլիում՝ 351, Շիդա Քարթլիում՝ 538, Գուրիայում՝ 119, Սամեգրելո
Զեմո Սվանեթիում՝ 334, Կախեթիում ՝ 277, Մցխեթա – Մթիանեթիում ՝ 176,
Սամցխե-Ջավախեթիում ՝ 165, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝43:
Վարակման ընթացիկ ակտիվ դեպքերն այս փուլում կազմում են 64625, որից
՝
Հիվանդանոցներում բուժվում է 4342 մարդ, որից 1858-ը՝ Թբիլիսիում,
612-ը՝ Աջարիայում, 795-ը՝ Իմերեթում։
Այս փուլում ծանր հիվանդ է 992 մարդ, որից Թբիլիսիում՝ 419,
Աջարիայում՝ 131, Իմերեթում՝ 249, արհեստական շնչառության տակ կա 286
մարդ, որից 157-ը՝ Թբիլիսիում, 50-ը՝ Աջարիայում, 20-ը՝
Իմերեթում։
Կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1895 մարդ, որից 1139-ը՝
Թբիլիսիում, 563-ը՝ Աջարիայում։
Տանը վիրուսի դեմ բուժման կուրս է անցնում 58 388 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 39 մարդ, որից 33-ը՝ Թբիլիսիում,
6-ը՝ Աջարիայում։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից, սույն թվականի
հունվարի 20-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել
25299 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ინტერპრესნიუსი