Համաճարակաբանները խոսել են կլինիկական
ոլորտում մեծ ծանրաբեռնվածության ռիսկի մասին։
Բժիշկները ստեղծված իրավիճակում առավել կարևոր են համարում
առաջարկություններին հետևելը։ Առաջին հերթին դա վերաբերում է դիմակ
կրելուն։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային
կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, կարելի է ասել,
որ «Օմիկրոնը» դարձել է գերիշխող շտամը երկրում։
«
Երկրում աճում է օմիկրոնի շրջանառությունը։ Պաշտոնապես
լաբորատոր հաստատված է մոտ 1400 դեպք, առաջատարը Թբիլիսին է,
որին հաջորդում են Իմերեթին և Աջարիան։ Բայց դրանք լաբորատոր կերպով
ապացուցված դեպքեր են։ Երկրում դրական դեպքերի 70%-ը գալիս է
օմիկրոն-ից, Թբիլիսիում այդ տոկոսն ավելի բարձր է և կազմում է 80%,
իսկ տարածաշրջանում՝ 40-60%: Այսօր, եթե հաշվի առնենք, որ այն կազմում
է 70%, կարող ենք ասել, որ այն գերիշխող է, բայց շրջանառվում են նաև
այլ շտամներ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ primetime.ge