Կրթության նախարարության տվյալներով՝ հաջորդ շաբաթվանից մոտ 24 հազար աշակերտ կանցնի առցանց կրթության
23 869 հանրակրթական դպրոցի աշակերտների ծնողներ ցանկություն են հայտնել անցնել առցանց կրթության այս շաբաթ, ինչը ռեկորդային է մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկություն է տրամադրել կրթության նախարարությունը։

Սակայն, ըստ գործակալության, այս տվյալները չեն ներառում այն դասարանների աշակերտները, որոնք փակվել են վարակի հաստատման դեպքերի պատճառով։ Այս մասին ԿԳՆ-ն տեղեկություն կտարածի շաբաթվա վերջին։

Միաժամանակ առցանց ուսուցման ձևը վերացնելու խնդրանքով դիմել է 4 842 ծնող։

Հիշեցնենք, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում, ծնողները նույնպես հնարավորություն ունեն ընտրելու հաճախելիության կամ հեռավար ուսուցման ձևը։

Առցանց ուսուցման համար դիմում/գրանցման չեղարկում հնարավոր է յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 00:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

«Ռադիո Մառնեուլի»
Թարմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google