Կիրովկա գյուղի բնակիչները պահանջում են կասեցնել գյուղի անվանափոխության ընթացակարգերը
Մառնեուլիի քաղաքապետարանի Կիրովկայի բնակիչները պահանջում են կասեցնել գյուղի անվանափոխության հետ կապված ընթացակարգերը։
Տեղի բնակիչները նամակն արդեն ներկայացրել են ինքնակառավարում։ Կիրովցիները պաշտոնական նամակով դիմել են Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին, Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեին, Սակրեբուլոյի փոխնախագահ Ռովշան Իսկանդարովին և Սակրեբուլոյի տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախագահ Ադիլ Ալիևին։

«Սալամի» հարթակն օգնություն է ցուցաբերում բնակչությանը տեխնիկական խնդիրների լուծման գործում։ Կազմակերպության հիմնադիրներից Բենիամին Քասիմօղլուի խոսքով, տեղի բնակիչները հավաքել են Կիրովկայի ընտրողների մոտ 30%-ը, 185 ստորագրություն, արխիվներից հանել են նյութեր, որտեղ Կիրովկան նշվում է որպես «Մամեի»: Քասիմօղլուի խոսքով՝ իրենց օգնության հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմիններում բնակչության կամքը լսելի դարձնելն է։


«Իհարկե, խորհրդային խորհրդանիշներ կրողի անվան փոփոխությունը ողջունելի է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, սակայն փոփոխությունների ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տեղի բնակչության կամքն ու ցանկությունը։ Մենք գիտենք, որ մարդիկ այս գյուղն անվանում են Մամեի, և տեղացիները խնդրում են վերադարձնել հին անունը։ Արխիվից շատ տեղեկություններ կան։ Դրանց թվում է գերմանացի հետախույզի գիրքը 1771 թվականին, երբ Յոհան Գյուլթեն Շտայնը արշավում էր Վրաստան, և նա իր հետազոտություններում գյուղի անունը նշում է որպես Մամեի։ Ուստի սա գյուղի պատմական անվանումն է, և կարևոր է հաշվի առնել գյուղացիների կամքը։ Պլատֆորմ «Սալամի» և Մառնեուլի այլ ակտիվիստներ միասին փորձել են օգնել տեղացիներին իրավական խնդիրների լուծման գործում։ Դա կլինի հայտարարություններ գրելը կամ ստորագրահավաքը»,- ասել է Բենիամին Քասիմօղլուն։



Չնայած այն հանգամանքին, որ Մառնեուլիի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են բնակչությանը Կիրովկա անունը փոխելու և նրանց երկու հնարավոր անունները՝ «Մծվանե գորա -Կանաչ բլուր» և «Մեգոբրոբա -Ընկերություն», սակայն որոշ տեղացիներ ցանկանում են վերադարձնել գյուղի հին անվանումը՝ «Մամեի»։

«Բանակցություններն այնպիսին էին, որ այն կոչվելու է «Մծվանե գորա» ։ Գյուղի 100 տոկոսը ցանկանում է, որ այն կոչվի «Մամեի»։ Մեզ ասել են, որ Մամեի չի լինելու: Մենք չկարողացանք հասկանալ պատճառը։ Մենք ասել ենք, որ եթե այն կոչվելու է Կանաչ բլուր, ապա ցանկանում ենք գրվի ադրբեջաներեն։ Մենք գիտենք, որ գյուղի անվան հարցը մեզ հետ պետք է համաձայնեցվի։ Մենք դեմ չենք Կիրովկա անվանումը փոխելուն, պարզապես ուզում ենք վերադարձնել հին անունը»,- ասում է Կիրովկայի բնակիչ Ջամբուլադ Իբադովը։





Խորհրդային շրջանից մնացած գյուղերի անունները փոխելու հարցը քննարկվել է ապրիլի 18-ի ավագանու նիստում։ Այնուհետեւ սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն հայտնել է, որ քաղաքապետարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը բնակչության հետ միասին ընտրել է անունները։ Կիրովկայի հետ մեկտեղ նախատեսվում է փոխել նաև Շահումյանի անունը, գյուղը կկոչվի Զեմո Շուլավերի «Վերին Շուլավեր» անունով։


Ճշգրիտ որոշումը կկայացնի տեղական ինքնակառավարումը աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կառավարական հանձնաժողովի հաստատումից հետո։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տեղական ինքնակառավարումը կկասեցնի արդեն իսկ սկսած գյուղի անվանափոխման ընթացակարգերը։ Սպասվում է, որ պատասխանը հայտնի կլինի 10 օրից։ Քաղաքապետարանի պաշտոնական գրությանը պատասխանելու ժամկետը լրանալուց հետո։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print