Մառնեուլիի մանկապարտեզներում գրանցումները կսկսվեն հունիսի 1-ից

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում գրանցումները կսկսվեն հունիսի 1-ից։

Ծնողները կկարողանան իրենց երեխաներին գրանցել այն մանկապարտեզում, որտեղ ցանկանում են։

Ինչպես մեզ հետ զրույցում ասել է Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Կարամովը, 2022-2023 խնամատար տարվա գրանցման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 1-ին, ժամը 09:00-ին և կտևի մինչև հունիսի 30-ը։ Երկրորդ փուլը հասանելի կլինի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 2-ը։

Գրանցման գործընթացին անմիջականորեն ներգրավված է երեխայի ծնողը/օրենքով սահմանված անձը կամ օրենքով սահմանված նմանատիպ իրավունքներով ապահովված այլ անձ։

Այդ նպատակով ծնողները/խնամակալները/խնամատարները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Անհրաժեշտ է նաև ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Այսպիսով ՝

• Երեխայի ծննդյան վկայականի նոտարով վավերացված պատճենը
• Երեխայի բնակության վայրի մասին տեղեկանք
• Երեխայի առողջության մասին տեղեկանք (Ձև 100)
• 4 լուսանկար (չափը ¾ )
• Ծնողների անձը հաստատող փաստաթղթի պատճենը
• Սոցիալապես անապահով անձի նույնականացման քարտի պատճենը (առկայության դեպքում).
• Տեղահանված անձի նույնականացման քարտի պատճենը (եթե այդպիսիք կա)
• Հաշմանդամությունն ապացոցող փաստաթուղթ (եթե այդպիսիք կան)


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
დაიცავი დისტანცია