Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, նախատեսված են Իրակլի Ղարիբաշվիլիի երկկողմ, բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ տարբեր երկրների ղեկավարների և խոշոր միջազգային ընկերությունների հիմնադիրների հետ։

Այցի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի վարչապետի ելույթը համապատասխան պանելային քննարկումներում։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ბმ
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google