Նիկա Կոբախիձեն նշանակվել է Քվեմո Քարթլիի պետական ներկայացուցչի՝
Գիորգի Դոխթուրիշվիլիի տեղակալ։ Տեղեկությունը տարածում է Քվեմո
Քարթլիի շրջանային վարչությունը։
Նրանց խոսքով՝ Նիկա Կոբախիձեն տարիներ շարունակ ակտիվորեն ներգրավված
է եղել պետական ծառայության գործունեության մեջ։
Սկզբում աշխատանքի է անցել որպես Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնական
պատգամավորի ներկայացուցիչ, ապա Քվեմո Քարթլիում՝ պետական
ներկայացուցչի վարչակազմում, որպես տարածաշրջանային նախագծերի
համակարգման ծառայության ղեկավար։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝tv4.ge