Ինչպես են նշում անկախության օրը Մառնեուլիում․ Լուսանկարներ
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ Մառնեուլիի քաղաքապետարանը կազմակերպել է տարբեր միջոցառումներ։ Միջոցառումը մեկնարկել է ժամը 14:00-ին։

Երաժշտական և թատերական ներկայացումներ
• Պատմական ցուցահանդեսներ
• Վրացական ժողովրդական ավանդույթների անկյուններ
• Սպորտային գործունեություն
• Մրցույթներ, մանկական ներկայացումներ և շոուներ

Միջոցառմանը ներկա էին Մառնեուլիի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Քվեմո Քարթլիի նահանգապետը, Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոս վերապատվելի Գիորգի Ջամդելիանին։

Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը «Ռադիո Մարնեուլի»-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհավորել է մառնեուլցիներին Անկախության օրվա առթիվ և հակիրճ պատասխանել այն հարցին, թե ինչ է խոսքի ազատությունը ՝
Զարգացում և առաջընթաց»,- ասել է Օմարովը։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մայիսի 26-ին նշելու համար քաղաքի մուտքի մոտ 20 մետրանոց դրոշ է բարձրացրել։ Դրոշը բարձրացնելու որոշումն ընդունել է Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը ապրիլի 28-ի սակրեբուլոյի նիստում։
Մառնեուլիի քաղաքապետարանը դրոշը գնել է պարզեցված ձևով։
Մառնեուլի քաղաքի մուտքի մոտ բարձրացվել է 20 մետր բարձրությամբ դրոշ, որի վրա քաղաքապետարանը ծախսել է 13 հազար 585 լարի։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

რადიო "მარნეული"
Print