Ուղևորավարձը թանկացել է Սադախլո և Կարմիր կամուրջ ուղղություններով
Սադախլո և Կարմիր կամուրջ ուղղություններով ուղևորավարձը ավելացել է 50 թեթրիով։ Բնակչությունը նոր սակագինը պետք է վճարեր հունիսի 7-ից։ Մառնեուլի-Սադախլո-ն այժմ արժե 2 լարի, իսկ Մառնեուլի-Կարմիր կամուրջը՝ 1,50:
ფოტო: სემა გასანოვა
Լուսանկարը՝ Սեմա Գասանովա

«Գները բարձրացել են նաեւ վառելիքի պատճառով։ 1 լիտրն արժե 4,50-5 լարի։ Իմ մեքենան աշխատում է դիզելով։ Դիզելն առնում եմ 4,50 լարիով։Հենց այս պատճառով է թանկացել, ուրիշ պատճառ չկա»,- ասել է Մառնեուլի-Սադախլո երթուղայինի վարորդը։

Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է մասնավոր ընկերության «Էքսպրես տուրիստ» ՍՊԸ-ի ղեկավար Յուրի Սամխարաձեն, գներն աճել են վառելիքի թանկացման ֆոնին:

«Էքսպրես տուրիստը» սպասարկում է 12 ուղղություն քաղաքապետարանի ողջ տարածքում։ Ուղևորավարձը թանկացել է նաև Մառնեուլի-Սաիմերլո ուղղությամբ։

Մառնեուլիում գործում է մեկ այլ տրանսպորտային ընկերություն ևս։ «Ավտոպարկ» ՍՊԸ-ն ևս քաղաքապետարանի հաշվեկշռում է։ Նրա ղեկավար Գիգա Ջալաղոնիայի խոսքով՝ իրենք տեղական իշխանություններին խնդրել են թանկացնել գինը, սակայն նրանք հրաժարվել են։ Իրենց հաշվեկշռում առկա բոլոր հասարակական տրանսպորտներում պահպանվում են հին գները։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print