Մառնեուլիի քաղաքապետարանի շենքին կավելացվի 11 օդորակիչ

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 15 254 լարիով ձեռք բերել 11 օդորակիչ։

Տեխնիկայի ձեռքբերման համար տեղական ինքնակառավարումը հունիսի 16-ին մրցույթ էր հայտարարել։

Փաստաթղթերի համաձայն՝ քաղաքապետարանը ձեռք կբերի 5 օդորակիչ՝ 60-65 մ2-ի համար, 6-ը՝ 40 մ2-ի համար։ Սարքավորումը կունենա տաքացման-սառեցման ֆունկցիա։ Ինչպես «Ռադիո Մառնեուլին» պարզաբանել են ՏԻՄ-ում, օդորակիչների մի մասը կտեղադրվի այն սենյակներում, որտեղ երբեք չեն եղել։

Մրցույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հունիսի 22-24-ը։ Հաղթողը պարտավոր է օդորակիչները տրամադրել քաղաքապետարանին պայմանագրի կնքումից հետո 7 օրացուցային օրվա ընթացքում։

Նշենք, որ նախորդ շաբաթ Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը վճարել է 2875 լարի 54 օդորակիչի մաքրման/վերանորոգման համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google