Ուսուցչի ազգային մրցանակի լավագույն տասնյակում է նաև մառնեուլցի ուսուցիչը
Հունիսի 24-ին հայտնի դարձավ 2022 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի լավագույն տասնյակը։ Մրցույթի մասնակիցների թվում է վրացերենը որպես Մառնեուլիի քաղաքապետարանի Խոջորնի գյուղի հանրակրթական դպրոցի երկրորդ լեզվի ուսուցչուհի Լալի Մարգիանին, ով արդեն հինգ տարի է, ինչ օգնում է ազգային փոքրամասնություններին սովորել պետական լեզուն։ Տասնյակի անդամակցության մասին տեղեկությունը ուսուցչուհին հեռախոսազանգով է իմացել։ Ինչպես ինքն է ասում, իրադարձությունը անսպասելի էր և միևնույն ժամանակ ուրախալի։

«Ես ձեռնպահ էի մնում մասնակցելուց, և վերջին օրը Նատիա Դավիթայան և Լամարա Բոլքվաձեն լրացրեցին հայտը։ Ես հարցազրույցի փուլն ևս անցա, և այնտեղ սկսվեց: Շատ արժանապատիվ ուսուցիչներ են ներգրավված, ինձանից միլիոն անգամ ավելի լավ։ Նույնիսկ հիմա ես էյֆորիայի մեջ եմ, դա ինձ համար մեծ պատիվ է։ Ավելի շատ պատասխանատվություն, ավելի շատ մոտիվացիա և խթան՝ միանալու տասնյակին: Ինձ համար դա արդեն հաղթանակ է։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր կարծում էի և կարծում եմ, որ իսկապես արժանի եմ այս մրցանակին»,- ասել է Լալի Մարգիանին։

Վրաստանում ուսուցչի ազգային մրցանակին առաջադրվել է 771 ուսուցիչ, որից 94-ը լրացրել է հայտը: Տասնյակի անդամ է դարձել նաեւ Ծալկայի մունիցիպալիտետի Գումբաթի գյուղի հանրակրթական դպրոցի վրացերենի եւ գրականության եւ անգլերեն լեզվի ուսուցիչ Իրա Ձիրքվաձեն։


2022 წლის მასწავლებლის ეროვნული ჯილდოს საუკეთესო ათეული
Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին Հանուն կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։ Այս նախաձեռնությունը Վրաստանում իրականացվում է արդեն վեցերորդ անգամ և այն ուսուցիչների հանրահռչակմանն ուղղված համաշխարհային արշավի մի մասն է՝ The Global Teacher Prize“։

Մառնեուլիի ուսուցիչները բազմիցս հաջողությամբ մասնակցել են նույն մրցույթին։ 2018 թվականին Մառնեուլիի թիվ 2 և թիվ 5 դպրոցների ուսուցիչ Թեմուր Սուկաշվիլին անցել է Ուսուցչի ազգային մրցանակի լավագույն տասնյակը։ 2019 թվականին Մառնեուլիի N2 հանրային դպրոցի ուսուցիչ Գիորգի Չաուչիձեն դարձել է Ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր, իսկ 2021 թվականին Մարադիսիի հանրային դպրոցի ուսուցչուհի Լամարա Բոլկվաձեն դարձել է լավագույն հնգյակի անդամ։

Ուսուցչի ազգային մրցանակի 2022 թվականի լավագույն հնգյակը կհրապարակվի սեպտեմբերի 5-ին, նրանցից մեկը կդառնա Ուսուցչի ազգային մրցանակի հաղթողը հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը։ Բացի այդ, արշավի գլխավոր հովանավորի՝ Գուդավաձե-Պատարկացիշվիլի հիմնադրամի կողմից որպես դրամական պարգեւ կստանա 15000 լարի։ Լավագույն տասնյակի մյուս անդամները կպարգեւատրվեն Լիբերթի Բանկի կողմից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google